Արհեստական ինտելեկտը դեղ է ստեղծել

Պատմության մեջ առաջին անգամ արհեստական ​​ինտելեկտը դեղ է ստեղծել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Exsledgeia կենսատեխնոլոգիական ընկերության արհեստական ​ համակարգի կողմից մշակված դեղամիջոցը նախատեսված է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը բուժելու համար:

Հաղորդվում է, որ դեղամիջոցը շուտով կփորձարկվի մարդկանց վրա: Դեղը համարվում է մեծ ձեռքբերում բժշկության ոլորտում:

Գիտնականները նշում են, որ սովորաբար պահանջվում է մոտ 4.5 տարի, մինչև դեղը հասնի մարդկանց վրա փորձարկման փուլին: Արհեստական ինտելեկտին հաջողվել է այդ փուլին հասնել 12 ամսից պակաս ժամանակահատվածում:

Exsledgeia նախագիծը կտևի հինգ տարի: Այն պետք է նպաստի նոր տեխնոլոգիաների էթիկայի ուսումնասիրությանը և արհեստական ինտելեկտի ազդեցությանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս