Բաժիններ՝

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի». տուրի կենտրոնական խաղը

25-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կլինի այսօր կայանալիք «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

«Տոտենհեմ»

Մոուրինիոյի հետ լավ մեկնարկից հետո «Տոտենհեմը» այժմ սայթաքում է գրեթե յուրաքանչյուր քայլի: Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին հինգ խաղերում լոնդոնյան թիմը վաստակեց ընդամենը հինգ միավոր, ոչ-ոքի խաղաց «Նորվիչի» (2:2) և «Ուոթֆորդի» (0:0) հետ և պարտվեց «Սաութհեմփթոնին» (0:1) և «Լիվերպուլին» (0:1): Միայն «Նորվիչն» էր, ում «Տոտենհեմը» կարողացավ հաղթել տնային խաղում (2:1):

Այս հաղթանակը օգնեց «Տոտենհեմին» բարձրանալ վեցերորդ հորիզոնական, բայց ակումբը դեռ վեց միավորով հետ է մնում «Չելսիից»:

Մոուրինիոյի ժամանելուց հետո «Տոտենհեմը» լավագույն վեց ներկայացուցիչների հետ միայն պարտվում է: Լոնդոնցիները զիջեցին «Լիվերպուլին» (0:1), «Չելսիին» (0:2) և «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2): Չնայած Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ «Տոտենհեմին» հաջողվեց միավորներ ստանալ «Մանչեսթեր Սիթիից» և «Արսենալից» (երկուսն էլ հանդիպումներ 2:2), բայց կրկին պարտվեց «Լիվերպուլին» (1:2):

«Տոտենհեմի» կազմում վնասվածքներ ունեն Բեն Դևիսը, Մուսա Սիսոկոն և Հարի Քեյնը: Դենի Ռոուզը գնաց «Նյուքասլ», իսկ Քրիստիան Էրիքսենը՝ «Ինտեր»:

«Մանչեսթեր Սիթի»

Չնայած այս շաբաթվա կեսին «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» «Էթիհադում» (0:1), սակայն քաղաքաբնակները, միևնույն է, անցան Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Հաշվի առնելով, որ եզրափակչում Խոսեպ Գվարդիոլայի թիմի մրցակիցը կլինի «Ասթոն Վիլան», այս տարի գոնե մեկ գավաթ «Մանչեսթեր Սիթին» պետք է նվաճի։

Առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց վերջին հինգ հանդիպումներից չորսը՝ միավորներ կորցնելով «Քրիսթալ Փելեսի» հետ խաղում (2:2): «Շեֆիլդ Յունայթեդին» Գվարդիոլայի սաները հաղթեցին (2:0, 1:0), «Էվերթոնին» (2:1)՝ ևս, իսկ «Ասթոն Վիլլային» ջախջախեցին (6:1):

Այս արդյունքները թույլ տվեցին «Մանչեսթեր Սիթիին» հստակորն հաստատվել երկրորդ հորիզոնականում։ Սակայն, «Լիվերպուլից» հեռավորությունը դեռևս շատ մեծ է։

Լավագույն վեց ներկայացուցիչների հետ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում վաստակեց յոթ միավոր՝ հաղթելով «Արսենալին» (3:0) և «Չելսիին» (2:1): «Լիվերպուլին» «քաղաքայիները» պարտվեցին (1:3), «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2), իսկ «Տոտենհեմի» հետ խաղում ոչ-ոքի խաղացին՝ 2:2: «Լեսթերին» Գվարդիոլայի թիմն իր դաշտում հանգիստ հաղթեց (3:1):

«Մանչեսթեր Սիթիի»՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների շարքը նորից ընդլայնվեց: Ֆերնանդինյոն միացավ Լերոյ Սանեին և Բենջամին Մենդիին:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի թիմը լավ խաղաց «Լիվերպուլի» դեմ և իր մրցավեճում արժանի էր նույնիսկ ոչ-ոքիի: Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս այլ ակումբների հետ հանդիպումները, լոնդոնցիները սկսեցին ավելի վատ խաղալ լավագույն վեց ներկայացուցիչների հետ: Հաշվի առնելով, որ «Մանչեսթեր Սիթին» այժմ լավ մարզավիճակում է, Լոնդոնի «քաղաքաբնակները» պետք է հաղթեն տանտերերին:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ 20։30-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս