Բաժիններ՝

«Ես գրեթե արտասվեցի, երբ տեսա, թե որքան քրտնաջան է Դեմբելեն աշխատում»․ Սետյեն

Sport-ին տված հարցազրույցում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կիսվել է իր տպավորություններով՝ Ուսման Դեմբելեի հետ աշխատելու մասին։ Դեմբելեն ներկայումս ապաքինվում է ազդրի վնասվածքի կրկնությունից հետո:

«Նա շատ անսովոր տաղանդներ ունի, և մենք կփորձենք առավելագույն օգուտ քաղել դրանցից: Նա թիմին շատ բան է տալիս՝ անկախ նրանից, թե որ դիրքում է խաղում: Ես գրեթե արտասվեցի, երբ տեսա, թե որքան քրտնաջան է Դեմբելեն աշխատում:

Նա իրեն ավելի վստահ է զգում եզրերում, բայց մենք նրան կտանք գնդակը, և նա ցույց կտա այն ամենը, ինչին ընդունակ է: Հուսով ենք, որ նրա ելույթները կայուն կլինեն»,- նշել է Սետյենը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսները ֆրանսիացին անցկացրեց Քաթարում և Բարսելոնայում՝ ապաքինվելով ազդրի ևս մեկ վնասվածքից: Սպասվում է, որ Դեմբելեն մոտ ապագայում կվերադառնա խաղադաշտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս