Բաժիններ՝

«Սա Ժոզեն Պեպի դեմ չէ, սա «Տոտենհեմը» «Մանչեսթեր Սիթիի» դեմ է»․Մոուրինիո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղից առաջ կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ մրցակցության մասին իր մտքերով:

«Ինչ վերաբերում է նրան, ես հիմնականում հիշում եմ այն երեք տարիները, որոնք մենք անցկացրել ենք միասին (Մոուրինիոն եղել է Բոբբի Ռոբսոնի օգնականը «Բարսելոնայում», երբ Գվարդիոլան խաղում էր ակումբում):

Մենք ամեն օր միասին աշխատել ենք երեք տարի: Հիշում եմ ավելին, քան մարդիկ ասում են մեր մրցակցության մասին:

Այնուհետև, իհարկե, «Բարսելոնան» և «Ռեալը», «Ինտերը» և «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում, «Սիթին» և «Յունայթեդը»: Այժմ «Տոտենհեմը» և «Սիթին»:

Սա մեզ համար նոր գլուխ է, քանի որ սա կլինի առաջին հանդիպումը «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև, երբ մենք գլխավորում ենք այս թիմերը:

Ինձ համար սա խաղ է, որում ես ցանկանում եմ հաղթել: Ուզում եմ, որ իմ թիմը հաղթի, մեզ միավորներ են պետք: Ոչ ավելին:
Սա Ժոզեն Պեպի դեմ չէ, սա «Տոտենհեմը» «Սիթիի» դեմ է»,- ասել է Մոուրինիոն:

«Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» խաղը կկայանա այսօր՝ 20։30-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս