Մել Գիբսոնը և Դեննի Գլովերը միասին կնկարահանվեն «Մահացու զենք 5» ֆիլմում
Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը վերստին կհանդիպեն «Մահացու զենք 5» ժապավենի նկարահանման հարթակում: Այդ մասին հայտնել է NME-ն:
Սցենարը դեռեւս ավարտին չի հասցվել, բայց արդեն հայտնի է, որ Գիբսոնը եւ Գլովերը կմասնակցեն նախագծին: «Դա կլինի ֆրանշիզայի վերջին ֆիլմը: Ռիչարդ Դոնները դարձյալ կվերադառնա որպես դրա ռեժիսոր: Կվերադառնա նաեւ օրիգինալ դերասանական կազմը: Դա ապշեցուցիչ է: Ռեժիսորի համար դա խիստ անձնական պամություն է»,- ասել է պրոդյուսեր Դան Լինը: Նրա խոսքով՝ երկար սպասված ժապավենի սյուժեի կենտրոնում վերստին կհայտնվեն դետեկտիվներ Մարտին Ռիգսը եւ Ռոջեր Մերտոն:
Հնարավոր շարունակության շուրջ մի քանի տարի տեւած բանավեճերից հետո սա այն բանի առաջին պաշտոնական հաստատումն է, որ հաջորդ «Մահացու զենքն» ընթացքի մեջ է: 2012 թվականին Գիբսոնը հավաստիացնում էր, թե ոչ ոք չի կարողանա իրեն համոզել նկարահանվելու դրանում: Ֆրանշիզայի չորրրորդ մասը էկրան է բարձրացել 22 տարի առաջ, իսկ ամենաառաջին ֆիլմը՝ 1987 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



