
««Մանչեսթեր Յունայթեդից» այլևս չեն վախենում». Դիմիտար Բերբատով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կարծում է, որ ակումբը պետք է վախ ներշնչի մրցակիցների շրջանում:
«Հիմա մրցակիցները չեն վախենում «Յունայթեդից»: Արդյո՞ք հնարավոր է նրանց մեղադրել: Թիմերը տեսնում են «Յունայթեդի» արդյունքները, տեսնում են, թե վերջին տարիներին ինչ տեղեր է զբաղեցնում ակումբը, և հավատում են, որ նրանք հաղթելու հնարավորություն ունեն:
Չորեքշաբթի ես տեսա, թե ինչպես էր «Ռոչդեյլը» խաղում «Օլդ Թրաֆորդում», ցուցադրելով, որ իրենց համար միևնույն է, որ իրենք խաղում են «Յունայթեդի» դեմ: Նրանք շատ ինքնավստահ էին, չնայած մի քանի սխալներին:
Հուսով եմ՝ շուտով նրանք կրկին կկարողանան վախ ներշնչել մրցակիցների մեջ»,- Բերբատովին է մեջբերում Betfair-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը