
Աղմկոտ գործերը հրամցվում են «դոզաներով». Պատճառները մի քանիսն են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նոր տեղեկություններ՝ նախկինում կատարված չարաշահումների կամ առերեւույթ հանցագործությունների մասին, հարուցվում են քրեական գործեր, իրականացվում են ձերբակալություններ ու կալանավորումներ: Ուշագրավ է, որ այս գործընթացն իրականացվում է որոշակի պարբերականությամբ, այսպես ասած, «դոզաներով»:
«Փաստ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, նկատեց, որ դա պատահական չէ: «Այդպիսի գործերը մեկ օրում չեն բացահայտվում, առավել եւս, որ դրանք հաճախ միմյանց հետ փոխկապակցված են թե՛ իրավական, թե՛ հատկապես քաղաքական առումով: Հատկապես հնչեղ անունների առումով»,-ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ այստեղ գործ ունենք մի քանի հանգամանքի հետ:
«Նախ՝ չի բացառվում, որ դրանց զգալի մասը տեւական ժամանակ հայտնի է իրավապահներին, սակայն միանգամից «ի հայտ» չեն գալիս, քանի որ դրանք հարկավոր է «շրջանառության մեջ դնել» քիչ-քիչ՝ ելնելով իշխանության վարկանիշի ակնկալելի անկման ընթացքից ու հասարակությանը նախկինների թեմայով անընդհատ թեժ պահելու նկատառումներից:
Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ելնելով պահի թելադրանքից՝ հարկավոր է լինում կոնկրետ «տեսակի» մարդկանց հրամցնել հասարակությանը՝ վերջինիս պարբերաբար ինչ-ինչ հանգամանքեր, այսպես ասած, «ապացուցելու» համար»,-նշեց նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: