Պուտինի անվտանգությունն արդեն ՀՀ-ում է. ինչո՞ւ այս անգամ չեն զոդում դիտահորերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը եւ ԱԳՆ-ն այս օրերին ակտիվորեն պատրաստվում են ԵԱՏՄ նիստին եւ Վլադիմիր Պուտինի այցին, որը կայանալու է հոկտեմբերի 1-ին։ Պուտինի արարողակարգի եւ անվտանգության աշխատակիցները՝ «պերեդավոյը», ինչպես ընդունված է ասել, արդեն եկել է Հայաստան, «տեղանքն ուսումնասիրել են», հանդիպել են ԱԳՆ աշխատակիցների հետ, կարգավորել անվտանգության եւ արարողակարգային հարցերը, որ ՌԴ նախագահի այցն անցնի առանց միջադեպերի, եւ նրա անվտանգությունը պատշաճ ապահովված լինի։

Հիշեցնենք, որ նախորդ այցի ժամանակ անգամ Երեւանի դիտահորերն էին զոդել, որ հանկարծ դիվերսիա չիրականացվի։ Այս անգամ ինչո՞ւ չեն զոդում՝ հարցրինք, սակայն պատասխան չստացանք, միայն նշեցին՝ ակտիվ գործընթացի մեջ են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30