Տնական փխրուն թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
1. Կարագ – 200 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Ալյուր – 350 գ
4. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Միացնել ջեռոցը և տաքացնել մինչև 180 աստիճան:
2. Շաքարավազը, կարագը, աղը և ալյուրը խառնել: Խմոր հունցել:
3. Սեղանի վրա գրտնակել խմորը. պետք է ստացվի 3 մմ հաստության շերտ:
4. Հատուկ կաղապարի կամ բաժակի օգնությամբ թխվածքաբլիթներ կտրել խմորի շերտից:
5. Թխվածքաբլիթները պատել յուղաթղթով պատված տապակի վրա, թխել 8-10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը