Բաժիններ՝

Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ծովային երկաթուղային-ավտոմոբիլային կամուրջը

Չինաստանն ավարտել է ծովային նեղուցի վրայով աշխարհում ամենաերկար կամրջի հիմնական կառուցվածքի շինարարությունը, որը նախատեսված է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի համար: Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, սեպտեմբերի 25-ի առավոտյան շինարարները տեղադրել են այդ խոշորածավալ կառույցի 473 տոննա քաշով վերջին հեծանը։

Խոսքը վերաբերում է այն կամրջին, որը Ֆունչժոու քաղաքը (Ֆունցզյանի արեւելյան նահանգ) կմիացնի Պինտանի գավառի հետ: Երկհարկ կառուցվածքի ընդհանուր երկարությունը կկազմի 16,3 կիլոմետր: Վերին մակարդակում կլինի վեցգոտի ճանապարհ ավտոտրանսպորտի համար՝ նախատեսված դրանով ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ երթեւեկության համար: Ստորին մակարդակը նախագծված է երկաթուղային տրանսպորտի համար: Այդ կամրջի կառուցումն սկսվել է 2013 թվականի նոյեմբերին, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 10,9 միլիարդ յուանի (շուրջ 1,5 միլիարդ դոլարի) չափով: Կամուրջը նախատեսված է շահագործման հանձնել 2020 թվականի առաջին կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս