
Ապուր նրանց համար, ովքեր որոշել են առողջ սնվել

Կանաչ ոլոռով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Սառեցված կանաչ ոլոռ – 2 բաժակ
2. Սոխ
3. Բանջարեղենային արգանակ – 1 բաժակ
4. Ջուր – 1.5 բաժակ
5. Ձիթայուղ – 2 ճ/գ
6. Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը կտրատել, 3-4 րոպե տապակել բուսայուղով:
2. Լցնել արգանակը և ջուրը:
3. Երբ սկսի եռալ, ավելացնել ոլոռը:
4. Հասցնել եռման:
5. Իջեցնել կրակը, եփել 8-10 րոպե, այնուհետև հարել բլենդերով:
6. Մատուցելուց առաջ կարելի է զարդարել քերած պանրով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը