Բաժիններ՝

Hyundai-ն համատեղ ձեռնարկություն կստեղծի անվարորդ ավտոմոբիլների ոլորտում

Հարավային Կորեայի Hyundai Motor Group ավտոմոբիլային խումբը եւ ԱՄՆ-ի Aptiv ավտոբաղադրիչներ արտադրողը համաձայնության են եկել ինքնակառավարվող ավտոմոբիլների ոլորտում համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջը: Ինչպես ասված է ընկերությունների համատեղ մամուլի տեղեկագրում, երկու կողմերն այնտեղ կներդնեն 2-ական միլիարդ դոլար։

Համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակն է «SAE 4 и SAE 5 ստանդարտների տեխնոլոգիաների մշակումը, զարգացումը եւ առեւտրայնացումը: Այդ տեխնոլոգիաները նախատեսում են ավտոմոբիլի կառավարման գործընթացի լիակատար կամ գորնականում լիակատար ավտոմատացում:

Hyundai-ն եւ Aptiv-ը պլանավորում են կառավարման լիակատար ավտոմատ համակարգի թեստավորումն սկսել արդեն 2020 թվականին եւ անվարորդ ավտոմոբիլի համար օգտագործման պատրաստ պլատֆորմ ստեղծել մինչեւ 2022 թվականը: Ձեռնարկությունը կգլխավորի Aptiv-ի ինքնավար վարման տեխնոլոգիաների ստորաբաժանման նախագահ Կառլ Իանիեման, ընկերության կենտրոնակայանը կգտնվի Բոստոնում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս