Բաժիններ՝

Մսով ռուլետ՝ լավաշով. հյուրերը կխնդրեն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Հայկական լավաշ – 2 հատ
2. Աղացած հավ – 800 գ
3. Սոխ – 2 հատ
4. Լոլիկ – 2 հատ
5. Բնական յոգուրտ – 500 գ
6. Տոմատի մածուկ – 1 ճ/գ
7. Պանիր – 200 գ

Պատրաստման եղանակը

1. Սոխը մանր կտրատել, համեմել աղով և պղպեղով, լոլիկներն օղակաձև կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, յոգուրտը և տոմատի մածուկը խառնել:

2. Լավաշի շերտերը դնել իրար վրա, զանգվածը տարածել, ամբողջը պատել սոուսով, դնել լոլիկի շերտերը, քերած պանիր շաղ տալ:

3. Ռուլետ փաթաթել և դնել տապակի վրա:

4. Պատրաստի ռուլետը կրկին պատել սոուսով և լոլիկի շերտեր դնել:

5. Թխել 200 աստիճան ջեռոցում՝ 40 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս