Եթե սիրում եք ծովախեցգետին, ապա այս ապուրը Ձեզ հաստատ դուր կգա
Բաղադրիչներ
1. Ջուր – 2 լ
2. Սերուցքային պանիր – 400 գ
3. Կարտոֆիլ – 300-400 գ
4. Սոխ – 1 հատ
5. Գազար – 1 հատ
6. Ծովախեցգետին – 500 գ
7. Բուսայուղ – 40 մլ
8. Աղ՝ ըստ ցանկության
9. Կանաչի (սամիթ, մաղադանոս, ուրց)՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Պանիրն ավելացնել եռացող ջրի մեջ:
2. Ավելացնել կտրատված կարտոֆիլը, եփել մինչև փափկի:
3. Այնուհետև ապուրին ավելացնել բուսայուղով տապակված սոխը և գազարը:
4. Ծովախեցգետինները մաքրել, լցնել ապուրի մեջ և եռացնել:
5. Ապուրին ըստ ցանկության՝ ավելացնել կանաչիներ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը