Ճարպերն այրող կոկտեյլ՝ հասանելի բաղադրիչներից
Հասանելի բաղադրիչներից պատրաստվող այս պարզ կոկտեյլը արագացնում է նյութափոխանակությունը և մաքրում է օրգանիզմը: Ինչպես գրում է coocook.ru-ն, խորհուրդ է տրվում խմել այն առավոտյան և քնելուց առաջ: Ամսվա ընթացքում կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել 3-4 կգ քաշից:
Բաղադրիչներ
1. Կեֆիր
2. Դարչին
3. Կոճապղպեղ
4. Կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Մի բաժակ կեֆիրի մեջ ավելացնել կես ճաշի գդալ դարչին, նույն քանակությամբ կոճապղպեղ և մի պտղունց կարմիր պղպեղ: Անմիջապես խառնել և խմել:
Նշված համեմունքները մաքրում են օրգանիզմը տոքսիններից, բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի և երիկամների վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը