Դդումով սմուզի՝ աշնանային տրամադրության համար
Բաղադրիչներ
1. Դդում – 600 գ
2. Կիտրոն – 3 հատ
3. Թուրինջ – 1 հատ
4. Դարչին – 1/2 թ/գ
5. Մեղր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Դդմի կեղևը և սերմերը հեռացնել, կտրատել:
2. Դդումը եփել 10-15 րոպե, ջուրը թափել, սառեցնել, հարել բլենդերում և ավելացնել աղացած դարչինը:
3. Կիտրոնների և թուրինջի հյութը քամել, լցնել դդմի խյուսի վրա, ըստ ցանկության ավելացնել մեղր:
4. Զանգվածը նորից հարել բլենդերում: Բաժակների մեջ սառույց լցնել, ավելացնել սմուզին և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը