Բաժիններ՝

Տանձով և պանրով շատ համեղ ռիզոտո

Բաղադրիչներ

1. Բրինձ արբորիո – 100 գ
2. Տանձ – 1 հատ
3. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
4. Բանջարեղենային արգանակ – 500 մլ
5. Կարագ – 2-3 ճ/գ
6. Սոխ – 1 հատ
7. Պեկորինո Ռոմանո պանիր – 50 գ
8. Սպիտակ չոր գինի – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Տանձը մաքրել, մի քանի կտոր պահել՝ զարդարելու համար, մնացածը կարագով տապակել:

2. Բանջարեղենային արգանակը եռացնել:

3. Այնուհետև մնացած կարագով տապակել բրինձը՝ մինչև դառնա թափանցիկ: Ավելացնել գինին և անընդհատ խառնելով՝ գոլորշիացնել այն:

4. Եփել բրինձը՝ խառնելով և արգանակն ավելացնելով:

5. Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ բրնձին ավելացնել տանձի կտորները և քերած պանիրը: Խառնել ամբողջը և վերցնել կրակից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս