«Գուցե դա այն պատճառով է, որ կինս չէր դիտում հանդիպումը». Գրիզմանը՝ չիրացրած 11 մետրանոցի մասին
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Ֆրանսիայի և Ալբանիայի ազգային հավաքականների միջև կայացած խաղում իր չիրացրած տուգանայինը (4:1):
Դրանից առաջ ֆուտբոլիստը իրացրել էր բոլոր 11 մետրանոցները Ֆրանսիայի հավաքականի կազմում:
«Ես չգիտեմ, թե ինչ պատահեց: Չգիտեմ: Ինչպես ավելի վաղ ասացի, գուցե դա այն պատճառով է, որ կինս չէր դիտում խաղը:
Ամեն անգամ մենք չենք կարող գոլ խփել: Ներեցեք, մենք պետք է աշխատենք դրա վրա:
Մեր թիմը ճիշտ ուղու վրա է, մենք թիմ ենք և ցուցադրել ենք լավ թիմային ֆուտբոլ: Մենք միայն կարող ենք զղջալ ի վերջո ընդունած գոլի համար»,- ասել է Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան