Բաժիններ՝

«Նեյմարի մասին լուրերը ազդել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա: Մենք չէինք կարողանում կենտրոնանալ». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տապալված տրանսֆերը:

«Նախևառաջ, ես կարծում եմ, որ առաջնության երրորդ տուրից հետո տրանսֆերային պատուհանը փակելը իմաստ չունի:

Ի վերջո, Փարիզում մնացած Նեյմարի մասին այս բոլոր անիմաստ լուրերը ազդեցին մեր խաղացողների վրա: Մենք չկարողացանք կենտրոնանալ հիմնական նպատակի վրա և հաղթել հանդիպումները:

Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է: Կարծում եմ, որ ՊՍԺ-ում նրա հետ ամեն ինչ լավ կլինի:

Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Ես գիտեմ միայն, որ Նեյմարը երջանիկ էր «Բարսելոնայում»,- ասել է Պիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս