
Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի կազմում:
«Գայլերին» միանալուց հետո հայ կիսապաշտպանն առաջին անգամ է թիմի հետ մարզվում: Քիչ ավելի ուշ կկայանա պաշտոնական ասուլիսը որպես մայրաքաղաքային ակումբի ֆուտբոլիստ:
Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: