Բաժիններ՝

Թոմ Հենքսը կմարմնավորի խաղալիք տիեզերագնացին. Variety

Թոմ Հենքսը գլխավոր հերոսին կմարմնավորի Paramount Pictures ընկերության ֆիլմում, որը պատմում է 1960-ական թվականների խաղալիք տիեզերագնաց մայոր Մեթ Մեյսոնի մասին: Այդ մասին հայտնել է Variety պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Օսկար» մրցանակի դափնեկիրը (Թոմ Հենքսը) գլխավոր դերը կխաղա մայոր Մեթ Մեյսոն անունով այն խաղալիք հերոսի մասին պատմող լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որը Mattel ընկերության կողմից ստեղծվել է 1960-ական թվականներին»,-գրում է հրատարակությունը:

Որպես սյուժեի հիմք է վերցվելու Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մայքլ Չաբոնի պատմվածքը: Ֆիլմի համար ադապտացիան գրելու է սցենարիստ Ակիվա Գոլդսմանը, որն ավելի վաղ Հենքսի հետ աշխատել է «Դա Վինչիի կոդը» եւ «Հրեշտակներն ու դեւերը» ֆիլմերի վրա: Մինչդեռ նախագծի՝ հրատարակության կողմից նշված մասնակիցներից ոչ ոք պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը դրան:

Մայոր Մեթ Մեյսոնը աստղագնաց է, որն ապրում եւ աշխատում է Լուսնի վրա: Բացի նրանից, այս սերիայում Mattel-ի խաղալիքներից կան նաեւ տիեզերական անձնակազմի անդամներ, այլմոլորակայիններ եւ չարագործներ: Մայորի ժողովրդականությունը համընկել է 20-րդ դարի 60-ական թվականների տիեզերական մրցավազքի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս