
Բրիտանուհին ամուսնացել է ծառի հետ և ցանկանում է կրել նրա «ազգանունը»

Մեծ Բրիտանիայի Մելինգ քաղաքի բնակչուհի Քեյթ Քանինգեմն ամուսնացել է ծառի հետ եւ պլանավորում է ազգանունը փոխարինել դրա անվամբ: Այդ մասին հայտնել է Liverpool Echo News-ը:
«Նորապսակը» 34 տարեկան է, նա ունի երկու երեխա եւ սիրած երիտասարդ: Ոչ միանգամից, բայց նրանք պաշտպանել են նրա որոշումը եւ նույնիսկ ներկա են գտնվել արարողությանը:
Քանինգեմն արդեն հայտնել է, որ ցանկանում է պաշտոնապես ազգանունը փոխել Էլդերի (անգլ. Elder – շամբուկ): Այդ անսպասելի ամուսնությամբ կինը ցանկացել է ուշադրություն հրավիրել զբոսայգու միջով ճանպարհի կառուցման դեմ արշավի վրա: Նրա խոսքով՝ դա իսկական սպառնալիք է մարդկանց առողջությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: