
Իրինա Շեյկը նկարահանվել է ամերիկյան նորաձևության բրենդի նոր գովազդում

Ռուսաստանցի գերմոդել Իրինա Շեյկը մերկ նկարահանվել է Calvin Klein ամերիկյան նորաձեւության բրենդի նոր գովազդում: Ընկերության տեսանյութը, որը նվիրված է պայուսակների նոր հավաքածուին, հայտնվել է YouTube-ում։
եւ-սպիտակ կադրերում մոդելն ամբողջովին մերկ նստած է ստուդիայի աթոռին: Նրա վրա միայն աքսեսուարներ են՝ մեծ օղակաձեւ ականջօղեր եւ պայուսակներ, որոնք փոխվում են հոլովակի ընթացքում: Աստիճանաբար Շեյկի վրա զգեստ է հայտնվում, իսկ հետո՝ վերարկու: Տեսանյութի ավարտին նա ներկայանում է թոփլես եւ ցանցկեն զուգագուլպաներով: