
Կամո Հովհաննիսյանի վնասվածքը լուրջ չէ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի կարծիքով հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային ճիշտ պահերն օգտագործելու շնորհիվ:
«Այս հաղթանակից հետո շատ լավ եմ, վնասվածքը լուրջ չէ: Սխալներ ունեինք, բայց այս դեպքում կարևորը հաղթանակն է: Մենք հաղթեցինք մեր ճիշտ պահերի շնորհիվ: Սպասելիքները ինքներս մեզնից էր, որը արդարացրեցինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնին, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ: