
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլի հավաքականին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլի ազգային ընտրանին Եվրո-2020 որակավորման խաղի Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում տոնած հաղթանակի կապակցությամբ:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ աչք ի ընկավ Հովհաննես Համբարձումյանը և Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լոնչարը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ: