
Շատին-Եղեգիս ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. վարորդը տեղում մահացել է

«911» ծառայությունը սեպտեմբերի 6-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ լրատվական կայքից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի եզրի ջրահեռացման առվի մեջ, ինչի հետևանքով վարորդը (Վարդան Թ., ծնված 1976 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: