
ՊՍԺ-ն մերժել է նաև «Յուվենթուսի» խոշոր առաջարկը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող էր ամռանը տեղափոխվել «Յուվենթուս»:
Իսպանացի լրագրող Գիլյամա Բալաժի տեղեկություններով՝ «Յուվենթուսը» բրազիլացու համար առաջարկել է 100 միլիոն եվրո և հարձակվող Պաուլո Դիբալային, բայց փարիզցիները այդ առաջարկը մերժվել են:
Անցյալ ամռանը Նեյմարը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին: 27-ամյա ֆուտբոլիստի հիմնական հավակնորդը համարվում էր «Բարսելոնան», նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Ռեալը»:
Նոր մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել:
Սիրարփի Աղաբաբյան