
Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 6-րդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Մրցավարի օգնականներն են Հիշամ Զաքրանին և Ֆրեդերիկ Հաքեն։ 4-րդ պաշտոնյան Բենուա Միլոն է։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Նիկոլայ Իվանովը (Ռուսաստան)»,- հայտնում է ֆեդերացիան:
Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 8-ին, սկիզբը՝ ժամը 17։00-ին։