«Ոչ միշտ է, որ մենք հաղորդագրություններ ենք տարածում». Վլադիմիր Կարապետյանը՝ «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը երեկ իրենց նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը շտապեց հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առկա քաղաքական իրավիճակը։

Ուշագրավ է, որ քննարկված հանդիպման մասին կառավարության պաշտոնական էջում որևէ լուր հրապարակված չէ։ Հանդիպման մասին լռում է նաև վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

168.amը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից ճշտեց՝ արդյո՞ք լինելու է հանդիպման մասին հաղորդագրություն, ինչին ի պատասխան նա ասաց.

«Վարչապետը սովորաբար օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունենում. ոչ միշտ է, որ մենք հաղորդագրություններ ենք տարածում»:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը, իսկ հնարավո՞ր է գրառում լինի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ հաշվի առնելով, որ պարբերաբար գրառումներ լինում են, Վլադիմիր Կարապետյանը արձագանքեց.

«Ֆեյսբուքյան էջն ավելի անձնական է. ես պաշտոնական մասով եմ ձեզ ասում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս