Իշխանությունը կհրաժարվի՞ ռեյտինգային ընտրակարգից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իրազեկեց, որ ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները: «Գործընթացը լինելու է ներառական. ե՛ւ արտախորհրդարանական ուժերի, ե՛ւ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»։ Ընտրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել էր դեռ մարտ-ապրիլին։

ԿԸՀ գործունեության ծրագրի քննարկման ավարտին Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումներ անելու:

Ապա 2-3 շաբաթ հետո գործընթացը մեկնարկեց՝ ԱԺ 3 խմբակցություններից աշխատանքային խումբ կազմվեց՝ ամեն ուժից 5-ական ներկայացուցչով, սակայն ընդամենը 1 հանդիպում կայացավ։

Հիմա կրկին վերսկսում են։ Փոփոխությունների հիմքում դրվելու է անցած տարի մշակված, բայց չընդունված հայեցակարգը, որտեղ առաջնայինը ռեյտինգայինից հրաժարվելն է եւ պարզ համամասնական ընտրակարգին անցնելը, նաեւ՝ անցողիկ շեմի իջեցումը․ կուսակցությունների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4, դաշինքների համար 7-ի փոխարեն՝ 6։ Առաջարկվում է նվազեցնել նաեւ ընտրագրավի չափը։

Ի դեպ, ՔՊ վարչության վերջին նիստում ասվել է, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ՍԴ կազմը փոխել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս