
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Ընտրական օրենսգրքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորելու գործին:
Մասնավորապես, թերթին մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր կատարվելիք փոփոխություններից: Նախատեսվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, իջեցնել ընտրվելու համար նվազագույն շեմը եւ ընտրագրավը:
«Վերջին երկու փոփոխությունների հետ կապված` իշխանության ներսում դեռ վերջնական որոշում չկա, եւ փոփոխության չափը պարզ կդառնա քննարկումներից հետո: Ուշագրավն այն է, որ նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով, եւ կպարտադրվի, որ նախընտրական բանավեճերը տեղի ունենան միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Հավելենք, որ մոտ օրերս պարզ կդառնա հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: