Սոցհարցում. ո՞ր պաշտոնյաներն ունեն ամենաբարձր ու ամենացածր վարկանիշը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով:

Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերատեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Սակայն շատ ավելի հետաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»:

Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս