Հարուստ հոնկոնգցիները գնում են բրիտանական «ոսկե վիզաներ»
Հոնկոնգի ունեւոր բնակիչները գնում են բրիտանական «ոսկե վիզաներ»: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Հարուստ հոնկոնգցիները Հոնկոնգում աճող քաղաքական հուզումների պայմաններում իրենց ընտանիքների համար փող են ներդնում Մեծ Բրիտանիայի «ոսկե վիզաների» մեջ, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով միգրացիայի հարցերով իրավաբաններին եւ անշարժ գույքի ներդրումներով զբաղվող ընկերություններին:
Brexit-ի պատճառով բրիտանական ֆունտի արժեզրկումը «անձնագրի» համար վճարումը 2 մլն ֆունտ սթերլինգով ավելի էժան է դարձնում գործարքը որոշ այլ արժույթնրով կատարելու դեպքում, ինչը նույնպես նպաստել է Հոնկոնգից եւ մայրցամաքային Չինաստանից հայտերի թվի աճին:
2019 թվականի երկրորդ եռամսյակում Հոնկոնգին է բաժին ընկել առաջին մակարդակի ներդրողների համար բրիտանական վիզա ստանալու բոլոր հայտերի 10 տոկոսը: