
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մտադրվել են տեղափոխել ԱՄՆ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, մտադրվել են տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնել է The Sun հրատարակությունը: Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արքայազն Հարրիին չի հետաքրքրել Հերեֆորդշիրի կոմսությունում գտնվող կալվածքը, որն առաջարկել էր նրա հայրը՝ արքայազն Չառլզը:
Ընկերները մտահոգ են, որ արքայազնը պլանավորում է արտասահման մեկնել, որպեսզի ազատվի ԶԼՄ-ներում հայտնվող սկանդալներից եւ եղբոր ու նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ վեճերից: Տեղափոխվելու առավել հավանական վայրը համարում են Լոս Անջելեսը, որտեղ ապրում են Մարքլի մայրն ու նրա հոլիվուդյան ծանոթները:
Այժմ զույգն զբաղեցնում է Ֆրոգմոր-հաուս մերձքաղաքային նստավայրը, որը գտնվում է Վինձորյան դղյակից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Դրա վերանորոգումը հարկատուների վրա նստել է 2,5 մլն ֆունտ ստեռլինգ: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը միացրել են հինգ առանձին շինություններ:
Հիշեցնենք, որ արքայազն Հարրին Մեգան Մարքլի հետ ամուսնացել է 2018 թվականի մայիսի 19-ին, մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը: