
ՖԻՖԱ-ն հայտնել է Տարվա մարզիչ անվանակարգի հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ի՝ Տարվա մարզիչ անվանակարգում հաղթելու համար կպայքարեն Իսպանացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») ու արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»): «Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում:
«ՖԻՖԱ-ի Տարվա մարզիչ»-ը ֆուտբոլային մրցանակ է, որը հանձնվում է 2010 թվականից: Մրցանակը ստանում է այն մարզիչը, որը, ՖԻՖԱ-ի կարծիքով, լավագույնն է եղել նախորդ մրցաշրջանում: Լավագույնի ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով: