«Կարծում եմ՝ Ագուերոն մահանալիս էլ գոլեր կխփի». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հիացմունքն է արտահայտել թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի տաղանդի նկատմամբ:
«Ագուերոն գոլեր էր խփում Արգենտինայում 16 տարեկանում, այնուհետև տեղափոխվեց Անգլիա և շարունակեց խփել: Կարծում եմ՝ նա մահանալիս էլ գոլեր կխփի: Այդպիսին է նրա տաղանդը: Ագուերոն աներևակայելի տաղանդավոր է, և ես սիրում եմ այն ամենը, ինչ անում է:
Տարիների ընթացքում նրա գոլային հոտառությունն ուժեղացել է, այժմ նա ցանկանում է գոլեր խփել ոչ քիչ, քան նախկինում»,- Գվարդիոլային է մեջբերում Goal.com-ը:
Ագուերոն կարիերայի ընթացքում դարձել է ավելի քան 400 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը