
Իդեալական նախաճաշ նրանց համար, ովքեր հոգնել են ձվածեղից

Ձվով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Խաշած ձու – 6 հատ
2. Կանաչ սոխ – 1 փունչ
3. Սամիթ – 1 փունջ
4. Սպիտակաձավար – 2 ճ/գ
5. Թթվասեր – 1 ճ/գ
6. Ալյուր – 1 ճ/գ
7. Բուսայուղ՝ տապակելու համար – 2 ճ/գ
8. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Խաշած ձվերն անցկացնել խոշոր քերիչով:
2. Ավելացնել մանր կտրատված սամիթը, սոխը, ալյուրը, սպիտակաձավարը, աղը և թթվասերը:
3. Զանգվածը լավ խառնել:
4. Խոնավ ձեռքերով կոտլետներ ձևավորել:
5. Երկու կողմից տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը