
ԱՄՆ-ի նախագահը տիեզերքը համարել է ռազմական գործողությունների նոր ասպարեզը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արարարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարության աշխատանքի պաշտոնական մեկնարկ մասին եւ տիեզերքը համարել է ռազմական գործողությունների հերթական ասպարեզը։
«Տիեզերական հրամանատարությունը կպաշտպաանի ԱՄՆ-ի հանգուցային շահերը տիեզերքում՝ ռազմական գործողությունների հաջորդ ասպարեզում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այժմ տիեզերքը կդիտվի որպես ռազմական գործողություններ վարելու անկախ բնագավառ, ինչպես եւ «ցամաքը, ծովը, օդը եւ կիբեռտարածությունը»:
Նա նաեւ հայտարարել է, որ տիեզերական հրամանատարության նպատակը կդառնա տիեզերքում ԱՄՆ-ի գերիշխանության ապահովումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: