
Տան պայմաններում ամենահեշտ պատրաստվող կոնֆետները

Տնական տրյուֆելներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Սպիտակ շոկոլադ – 110 գ
2. Յոգուրտ (առանց շաքարավազի) – 80 մլ
3. Ելակ – 2 հատ
4. Շաքարի փոշի կամ շաքարավազ՝ թավալելու համար
Պատրաստման եղանակը
1. Սպիտակ շոկոլադը մանրացնել և հալեցնել:
2. Շոկոլադին ավելացնել յոգուրտը, խառնել և ստացված զանգվածը մեկ ժամ դնել սառնարանի մեջ:
3. Ելակը կտրատել:
4. Շոկոլադե զանգվածից փոքր գնդիկներ ձևավորել:
5. Կենտրոնում ելակ դնել, ծածկել շոկոլադե խառնուրդով: Տրյուֆելները թավալել շաքարավազի մեջ, սառեցնել մեկ ժամ սառնարանում և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը