Բաժիններ՝

Մանջուկիչը կորոշի իր ապագան ձմռանը

«Յուվենթուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի ՊՍԺ:

Լրագրող Ջանլուկա Դի Մարզիոյի խոսքով՝ 33-ամյա հարձակվողը մերժել է ֆրանսիական ակումբի առաջարկը:

Մանջուկիչը չցանկացավ փոխել թիմը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:

Խորվաթի խոսքով՝ ավելի լավ կլինի, որ նա հանգիստ որոշի իր ապագան հաջորդ ձմռանը: Հնարավոր է, որ հունվարին նա «Յուվենթուսից» հեռանա և տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ Չինաստան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս