Բաժիններ՝

Էրիկ Վարդանյանը հնարավոր է տեղափոխվի Մոսկվայի «Լոկոմոտիվ»

Երևանի «Փյունիկ»-ի ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Այդ մասին «Թվիթերի» իր էջում գրել է «Լոկոմոտիվ»-ի նախկին մարզական տնօրեն, «Փյունիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի մարզչական շտաբի անդամ Յուրի Նագայցևը:

«Փյունիկ»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է հայտնվել «Լոկոմոտիվ»-ում»,- գրել է Նագայցևը:

Վարդանյանը նախորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

Այս մրցաշրջանում նա առայժմ բարձրագույն խմբում մասնակցել է 1 հանդիպման: «Փյունիկի» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի 5 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե վարդանյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական Պրեմիեր լիգայի «Ռոստով»-ը և չեխակլան «Յաբլոնեց»-ը, որի արգելքը ԵԼ որակավորման երկրորդ փոլում հաղթահարել էր «Փյունիկ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս