Բաժիններ՝

Դեմբելեն ակնարկել է Instagram-ում, որ հեռանում է «Բարսելոնայից»

Այն բանից հետո, երբ Ուսման Դեմբելեն ստացավ  ևս մեկ վնասվածք և ֆիզիկական զննության ենթարկվելու փոխարեն՝ մեկնեց Ֆրանսիա՝  մոր մոտ (կամ հանգստանալու Աֆրիկայում՝ ըստ այլ աղբյուրների), թիմից հեռանալու մասին լուրերը սկսեցին ավելի ու ավելի հաճախ հայտնվել:

Ֆրանսիացին դրանք ավելի է թեժացնում: Ոչ այնքան վաղուց, Դեմբելեն Instagram-ում հեռացրել է «Բարսելոնայի» մասին հիշատակումը:

Այժմ ֆուտբոլիստի անձնական էջում միայն նրա անունն ու ազգանունն են:

Հաշվի առնելով այն լուրերը, որ ՊՍԺ-ն Նեյմարի գործարքի շրջանակներում ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացուն, այս քայլը շատ լուրջ է թվում: Ֆիլիպե Կոուտինիոն ևս վարվել էր այդ կերպ և մեկ շաբաթ անց լքեց կատալոնական ակումբը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս