«Մեսսին վճռական դեր է խաղում Լա Լիգայում, ի տարբերություն Նեյմարի և Ռոնալդուի». Լա լիգայի նախագահ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ Իսպանիա հնարավոր վերադարձի մասին:
– Կցանկանայի՞ք տեսնել նրա վերադարձը:
– Իհարկե: Նեյմարը, նույնիսկ բոլոր խնդիրներով, աշխարհի երեք լավագույն խաղացողներից մեկն է: Լա Լիգայի համար շատ կարևոր կլիներ նրան նորից ձեռք բերելը, չնայած որ նա առանցքային դերակատար չէ Իսպանիայի առաջնության համար:
Մրցաշարը տևում է 10 ամիս, 20 թիմ՝ բոլորի դեմ, և մենք ուրախություն և կիրք ենք առաջացնում երկրպագուների մոտ ամեն հանգստյան օր՝ թե՛ Իսպանիայում, և թե՛ աշխարհի մնացած երկրներում:
Նեյմարի նման խաղացողը լրացուցիչ ուշադրություն կգրավի այն երկրներում, որոնց համար նա կարևոր է, բայց նա լիգայի ամենակարևոր մասը չէ, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն:
Բայց, օրինակ, Մեսսին վճռական դեր է խաղում: Նա Լա Լիգայի ժառանգությունն է: Մեսսին վճռական դեր է խաղում Լա Լիգայում, ի տարբերություն Նեյմարի և Ռոնալդուի:
Սիրարփի Աղաբաբյան