Բաժիններ՝

Նեյմարը Լեոնարդոյին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ անձնական զրույցի ընթացքում ասել է, որ «Բարսելոնան» միակ ակումբն է, որի կազմում ինքը կցանկանար խաղալ:

Երկուշաբթի օրը Նեյմարը հանդիպել է Լեոնարդոյի հետ և պարզ դարձրել, որ ինքը չի քննարկում «Ռեալ» և «Յուվենթուս» տեղափոխվելու տարբերակները և միայն ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»: Նեյմարը տեղյակ էր, որ կատալոնական ակումբը պատրաստում է իր տրանսֆերի վերաբերյալ վերջին առաջարկը: Այդ իսկ պատճառով նա կարծում էր, որ լավ ժամանակ է ճնշում գործադրելու ՊՍԺ-ի վրա:

Քանի որ Նեյմարը ցանկություն է հայտնել խաղալ միայն «Բարսելոնայում», երեքշաբթի առավոտյան կատալոնական ակումբի պատվիրակությունը մեկնել է Փարիզ: «Բարսելոնայի» ներկայացուցիչները հանդիպել են ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և Լեոնարդոյի հետ՝ տրանսֆերային նոր առաջարկ կատարելու համար: «Բարսելոնան» կարծում է, որ Նեյմարի դիրքորոշումը կարող է ազդել բանակցությունների զարգացման վրա: Ըստ լրատվամիջոցների՝ կատալոնացիների նոր առաջարկը ևս մերժվել է:

«Բարսելոնան» պատրաստ է վճարել 170 միլիոն եվրո Նեյմարի համար և կարող է գործարքի մեջ ներառել թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին: Հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ, բայց ֆուտբոլիստը հրաժարվել է միանալ ֆրանսիական ակումբին:

Տրանսֆերային պատուհանի փակումից վեց օր առաջ «Բարսելոնան» առաջատարն է Նեյմարի համար բանակցություններում: Այնուամենայնիվ, ինչպես «Ռեալը», այնպես էլ «Յուվենթուսը» հետևում են իրավիճակին:

Կատալոնական ակումբը սպասում է, որ Նեյմարը հրապարակայնորեն կհայտնի, որ ցանկանում է վերադառնալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս