
«Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել են Սանչեսի տեղափոխությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը շուտով կդառնա «Ինտերի» խաղացող, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ «Ինտերը» համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործարքի բոլոր մանրամասները: Հաղորդվում է, որ Սանչեսն առաջիկա ժամերին պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ: «Ինտերը» ֆուտբոլիստին վարձակալում է մինչև 2020 թվականի հունիսը, իսկ վարձակալության ժամկետի ավարտից հետո կողմերը կքննարկեն խաղացողի հնարավոր ձեռքբերումը:
Սանչեսը վաղը կժամանի Միլան՝ բուժզննություն անցնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը