Բաժիններ՝

«Պրեմիեր լիգան նրանց համար Սուրբ Գրաալն է». Նևիլը՝ «Լիվերպուլի» մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Լիվերպուլի» մասին:

«Մնում է միայն մեկ բան, որ պետք է անի «Լիվերպուլը»: Նրանք պետք է նվաճեն Պրեմիեր լիգայի տիտղոսը:

Յուրգեն Կլոպը, երեք-չորս տարի է, արդեն այստեղ է, թիմը մրցաշրջանից մրցաշրջան առաջընթաց է ապրում:

Անցյալ տարի նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան և ճնշեցին «Սիթիին» Պրեմիեր լիգայում:

Ես երբեք չեմ տեսել տիտղոսի համար այսպիսի մրցավազք՝ որակի և վաստակած միավորների քանակի առումով:

Ակնհայտ է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան Սուրբ Գրաալն է «Լիվերպուլի» համար, նրանք, երկար ժամանակ է՝ չեն նվաճել այս տիտղոսը:

Կարծում եմ, որ դա նորից մրցավազք կլինի նրանց և «Սիթիի» միջև»,- Նևիլին է մեջբերում Liverpool Echo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս