
Ջեքփոթը շահած բրիտանուհին ամսական 10.000 ֆունտ ստեռլինգ կստանա 30 արվա ընթացքում

Մեծ Բրիտանիայի Ուեսթ Յորքշիրի կոմսության Հալիֆաքս քաղաքի բնակչուհին վերջին փողով վիճակախաղի տոմս է ձեռք բերել եւ տարել ջեքփոթը: Այս մասին հայտնել է Daily Mirror հրատարակությունը:
42-ամյա Վիկի Միթչելը մեկուկես ֆունտ ստեռլինգ է ծախսել իր վիճակախաղային առցանց-հաշվում՝ տոմս գնելու համար: Սկզբում կինը կարծել է, թե իր շահումը կազմում է հինգ ֆունտ ստեռլինգ, սակայն այնուհետեւ պարզվել է, որ բրիտանուհուն հաջողվել է տանել ջեքփոթը. այժմ նա ամսական 10 հազար ֆունտ ստեռլինգ կստանա 30 արվա ընթացքում:
Բրիտանուհին պլանավորում է փողը ծախսել ճանապարհորդության, նոր ավտոմեքենայի գնման վրա, ինչպես նաեւ ցանականում է տեղափոխվել ավելի ընդարձակ տուն: Կնոջ խոսքով՝ շահումը թեթեւացրել է իր ընտանիքի կյանքը, եւ այժմ նա կարող Է իրեն թույլ տալ այն գնումները, որոնց մասին առաջ միայն երազում էր: