Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում 2 շուն օգնել են քաղցկեղ հայտնաբերելու իրենց տիրուհիների մոտ

Մեծ Բրիտանիայում շները հոտով օգնել են քացկեղ ախտորոշելու իրենց երկու տիրուհիների մոտ: Այս մասին հայտնել է Daily Mirror թերթը: Լոնդոնցի Էմմա Սմիթը տղաների համար սթաֆորդշիրյան բուլտերիերի ձագ է վերցրել, որին Չառլի են կոչել: Մի քան ամիս անց շունն սկսել է իրեն տարօրինակ պահել. ցատկոտել եւ հոտոտել Սմթի աջ կուրծքը:

Սկզբում կինը կարծել է, թե իր շապիկից կերակրի հոտ է գալիս, սակայն Չառլին շարունակել է նրան հոտոտել մի քանի ամիս: Կինն սկսել է կասկածել, որ կենդանին ցանկանում է իրեն ինչ-որ բան հայտնել:

Շոշափելով աջ կուրծքը՝ նա կոշտացում Է հայտնաբերել: Շան շնորհիվ Սմիթը դիմել է բժիշկների, որոնք նրա մոտ կրծագեղձի քաղցկեղ են գտել: Բուժումը հաջող է անցել, եւ բժիշկները նշել են, որ եթե նա ավելի ուշ դիմեր, ամեն ինչ կարող էր զգալիորեն ավելի վատ լինել:

Բժիշկ Քլեր Գեստը պատմել է իր լաբրադոր Դեյզիի մասին: Շունը, հոտոտելով մարդկանց, օգնել Է հայտնաբերելու քաղցկեղի ավելի քան 550 դեպք բժիշկ-շների բարեգործական ծրագրի շրջանակներում:

Գեստը նախագիծն ստեղծել է այն բանից հետո, երբ Դեյզին իր մոտ ուռուցքային հիվանդություն գտավ: Այն ժամանակ կինը հոգեբան էր աշխատում եւ մանագիտացել էր մարդկանց եւ շների փոխգործակցության ուսումնասիրության բնագավառում, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս