Բաժիններ՝

«Երբ ես ասացի, որ Մեսսին ցանկացած մոր երազ է, և Ռոնալդուն ռոբոտի է նման, Պերեսը շատ բարկացավ». Բլատթեր

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոզեֆ Բլատթերը հիշել է մի դեպք, երբ նա վիճել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ Լիոնել Մեսսի-Կրիշտիանու Ռոնալդու հակամարտությունում նախապատվությունը Մեսսիին տալու համար:

-Կրիշտիանո՞ւ, թե՞ Մեսսի: Հիմա դա կարող եք ասել առանց որևէ խնդիրների:

– Օքսֆորդում կայացած համաժողովում ես ուսանողներին ասել եմ, որ նրանք երկուսն էլ շատ լավն են, բայց Մեսսին այն երեխան է, որի մասին երազում է ցանկացած մայր, և Ռոնալդուն ինձ հիշեցնում է ռոբոտի: Կրիշտիանուն այնքան էլ ուրախ չէր, իսկ «Ռեալի» նախագահն  ընդհանրապես ուրախ չէր:

– Ի՞նչ ասաց ձեզ Ֆլորենտինո Պերեսը:

Կարդացեք նաև

– Հիշեցրեց ինձ, որ ես «Ռեալի» պատվավոր անդամ եմ:

– Եվ դրանից հետո դուք դեռ այդ կարգավիճակո՞ւմ եք:

– Այո, նրանք նույնիսկ բարձրացրին իմ պաշտոնը (ծիծաղում է.- հեղ): Ֆլորենտինոն շատ բարկացավ:

«Ինչպե՞ս կարող ես նման բան ասել, երբ դու «Ռեալի» պատվավոր անդամ ես»,- հարցրեց նա: Ես նրան ասացի, որ դա անձնական ճաշակի խնդիր է:

Նա շատ բարկացավ, ասաց ինձ, որ ես անմիջապես պետք է գնամ և պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեի: Շուտով տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» շնորհանդեսը: Կրիշտիանուն հաղթեց: Դա ֆուտբոլ է, կիրք է»,- պատմել է Բլատթերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս