Բաժիններ՝

Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի ԲԿ է տեղափոխվել 2 անչափահաս տղա. Shamshyan.com

Օգոստոսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Ա. Ա.-ն և 16-ամյա Ն. Ա.-ն: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար կրակոցները դիպել են Ա. Ա-ին և Ն. Ա.-ին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս